YouTube -ի վիճահարույց փոփոխությունները

Google ընկերությունը սկսել է լայնորեն տարածել Youtube-ի բջջային տարբերակ նոր ինտերֆեյսը, Android և iOS օպերացիոն համակարգերի համար։

YouTube-ի հիմնական փոփոխությունները տանում են նրան, որպեսզի օգտատերերը կարողանան կենտրոնանալ դիտման վրա։ Android և  iOS տարբերակներում հավելվածը ստացել է վիդեոյի նոր էջ։ Այնտեղ մենկաբանությունները թեև մի փոքր վերև են բարձրացել, բայց ավելի սեղմվել են։ Դրա հաշվին ավելի շատացել են առաջարկվող վիդեոները, քանի որ ազատ տեղը լցնել էր հարկավոր։

Եթե նախկինում կարիք կար մի փոքր ներքև օջնել, որպեսզի հնարավոր լիներ տեսնել մեկնաբանությունները, ապա հիմա դրանք թաքնված են յութուբյան ալիքի ու բաժանորդագրման կոճակների տակ։ Սեկցին ցույց է տալիս հաշվիչը՝ թե քանի մեկնաբանություն ունեք, ու մեկնաբանությունների ամենավերևի մեկնաբանությունը։ Բոլոր մեկնաբանությունների բաժնում կհայտնվեք, երբ պարզապես սեղմեք այդ հատվածի վրա։

YouTube-ը հայտարարել է, որ նոր դիզայնի հայտնվելուց հետո մարդիկ սկսել են ավելի շատ մենկաբանություններ գրել։ Դրանից բացի առաջարկվող հոլովակների նշաններն ավելի մեծ են դարձել։ Հոլովակի մասին մանրամասները երևում են արդեն ներքևում, ոչ թե նախկինի պես՝ աջ կողմում և իրենց մեջ ներառում են ալիքի հիմնական նշանը, լոգոն կամ լուսանկարը։

Up Next բաժնում հիմա արդեն երևում են հոլովակների ավելի մեծ տեսականի։

Սակայն այս նորարարությունն այնքան էլ միանշանակ չընդունվեց օգտատերերի կողմից։ Հատկապես նրանք, ովքեր նախընտրում են ավելի մեծ ցուցակ առաջարկվող հոլովակների։ Օրինակ Pixel 4-ի էկրանին միաժամանակ ցուցադրվում է ընդամենը երկու հոլովակ։