Twitter-ը հայտարարել է, որ նոր մեթոդ է մշակել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար։ Սոցցանցը կպիտակավորի այն հրապարակումները, որի տվյալները կարող են շփոթության մեջ քցել օգտատերերին, իսկ ֆեյք նորություններն ընդհանրապես կջնջեն։
Պիտակները կուղղորդեն Twitter-ի պաշտոնական էջ, կամ էլ արտաքին հավաստի աղբյուրի կայք, որտեղ հավելյալ տեղեկատվություն է պարունակվում։
Դրանից բացի, սոցցանցը կզգուշացնի իր օգտատերերին, որ հրապարակումը հակասում է առողջապահության փորձագետների կարծիքին։
Ֆեյք տեղեկություններ պարունակող բոլոր տեղեկությունները կջնջվեն։ Ընկերությունը բացատրել է, թե ինչ կատեգորիաների են բաժանվում հրապարակումները՝ կախված դրա հասցրած վնասից։
1․ Մոլորեցնող- Հայտարարություններ կամ պնդումներ, որոնք մասնագետներն ու փորձագետները հերքել են, կամ ասել, որ դրանք մոլորության մեջ են գցում մարդկանց։ Այդպիսի հրապարակումները ջնջվում են։
2․ Վիճելի պնդումներ- Տեղեկատվություն, որի ճշմարտացիությունը վիճելի է, կամ անհայտ է աղբյուրը։ Նման հրապարակումների տակ հայտնվում է համապատասխան պիտակը։
3․ Չստուգված պնդումներ- Տեղեկատվություն, որը կարող է լինել ճիշտ կամ սուտ, բայց հավաստիությունը տվյալ պահին հաստատված չէ։ Այդպիսի հրապարակումների նկատմամբ ոչ մի սահմանափակում չի կիրառվում։