Մեծ աղմուկ հանած ու օգտատերերի նախնական հավանությունն արժանացած Magic Keyboard ստեղնաշարը, որը նախատեսված էր iPad Pro-ի համար, սկսել է խնդիրներ տակ։ Տարատեսակ ֆորումներում օգտատերերը տեղեկացնում են պլանշետի միջանցիկ լիցքավոման խնդիրների մասին։ Տարատեսակ մալուխների օգտագործման դեպքում պլանշետը պարզապես հրաժարվում է լիցքավորվել։
Օրինակ, օգտատերերից մեկը տեղեկացնում է, որ փորձել է USB-C-ի երեք տարբեր մալուխ, սակայն սարքավորումը չի լիցքավորվում։ Ավելին, մարտկոցի նշանի կողքին հայտնվում է «չի լիցքավորվում» ծանուցումը։ Նա մոտ մեկ ժամ խոսել է Apple-ի սպասարկման ծառայության հետ, ու արդյունքում պարզվել է, որ խնդիրը կարող է կապված լինել բուն սարքավորման հետ։ Apple-ը ներկա պահին տեղեկատվություն է հավաքում իր հաճախորդներից, իսկ այն օգտատերերը, որոնք խնդիր ունեն, կարող են անվճար նոր Magic Keyboard ստանալ։
MacRumors-ի խմբագիրները հաստատում են, որ նրանք չեն կարողացել iPad Pro-ն լիցքավորել PowerPort Atom-ի ու USB-C-ի օրիգինալ մալուխներով։ Ի դեպ, առաջինը ներկայացնում է Anker-ը, երկրորդը՝ հենց Apple-ը։ Երբ փորձել են պլանշետը լիցքավորել Magic Keyboard-ի ելուստից, սարքը չի լիցքավորվել։ Մյուս մասնակիցներն էլ հայտնել են, որ չեն կարողանում օգտագործել Anker-ի ադապտերներն ու լիցքավորման մալուխները, նաև չեն օգնում այնպիսի ընկերությունների արտադրած լիցքավորման մալուխները, ինչպիսին Mophie-ն է։
Սակայն Magic Keyboard-ի շատ օգտագործողներ էլ որևէ խնդիր չեն ունեցել հարակից ընկերությունների լիցքավորման սարքերն օգտագործելիս, այնպես որ, խդիրն, ամենայն հավանականությամբ, վերաբերվում է միայն որոշ ընկերությունների որոշ սարքավորումներին։