Ռամզան Կադիրովը նորից Instagram-ի ուշադրության կենտրոնում է

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի Instagram-ի էջն արգելափակել են նրա վրա կիրառվող պատժամիջոցների պատճառով։ Այս մասին РИА “Новости”-ին հայտնել է Facebook-ի ներկայացուցիչը։

«Քանի որ մենք ամերիկյան ընկերություն ենք, մեր գործողությունները կարգավորվում են ԱՄՆ օրենսդրությամբ, ներառյալ բոլոր պատժամիջոցները։ Մենք ջնջել ենք պատժամիջոցների տակ գտնվող անձի հաշիվն այնպես, ինչպես վարվել ենք նախկինում այլ անձանց հետ», – նշել է սոցցանցի ներկայացուցիչը

Ինչպես հաղորդում է “Кавказ.Реалии”-ն, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Չեչնիայի խորհրդարանի պատգամավոր Մուհամմեդ Դաուդովի, պետության փոխվարչապետ Աբուզայդ Վիսիմուրովի ու Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմհանովի անձնական էջերը։

Ռամզան Կադիրովի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերն առաջին անգամ արգելափակվել են 2017 թվականի վերջին։

Շուտով Չեչնիայի ղեկավարը նոր պրոֆիլ բացեց, որը նույնպես արգելափակվեց, գրում է TJ-ն։