Twitter-ն էլ առաջվանը չի լինի

Twitter ընկերության աշխատակիցների այն հատվածը, որոնք պաանդեմիայի պատճառով անցել են հեռավար աշխատանքի, կարող ենք տանից դուրս չգալ նաև սահմանափակումները վերացնելուց հետո։ Այս մասին հաղորդում է BuzzFeed News-ը, հղում անելով սոցցանցի ղեկավարությանն իր աշխատակիցներին ուղարկած նամակին։

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին գրում է, որ գրասենյակից դուրս աշխատանքելու հնարավորություն միշտ էլ կստանան բոլոր այն աշխատակիցները, որոնց ֆիզիկական ներկայությունը պարտադիր չէ։ Սակայն սոցցանցի սերվերները սպասարկող աշխատակիցներն, ամեն դեպքում ստիպված կլինեն գնալ աշխատանքի։ Սակայն Դորսին հայտարարել է, որ ամբողջությամբ գրասենյակները սեպտեմբերից շուտ չեն բացվելու։ Կարելի է սպասել նաև գործողումների վերաբացմանը։ Վերջապես, մինչև տարվա վերջ ընկերությունը չեղարկեց բոլոր օֆլայն միջոցառումները։

Նշենք, որ Twitter-ն իր աշխատակիցներին տեղափոխեց հեռավար աշխատանքի դեռ մարտի կեսերից։ Ավելի ուշ նույն կերպ վարվեցին նաև մի քանի այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ։ Վերջերս ընկերության HR բաժնի ղեկավար Ջենիֆեր Քրիստին հայտարարել էր, որ հնարավոր է՝ աշխատանքի կազմակերպման մասով ընկերությունն էլ երբեք առաջվանը չլինի։ Հեռավար աշխատանքի անցած աշխատակիցներից շատերը սկսել են հասկանալ, որ դա նրանց դուր է գալիս։

Անցյալ շաբաթ էլ Facebook և Google ընկերությունները հայտարարեցին, որ թույլ կտան իրենց աշխատակիցներին աշխատանքի չհաճախել ու շարունակել տնից աշխատել մինչև տարվա վերջ։