OnePlus 8 Pro սմարթֆոն օգտագործողները նկատել են, որ տեսախցիկը կարող է ներթափանցել բարակ պլաստիկի տակ ու ցույց տալ, թե տակն ինչ կա։ Հարկավոր է ընդամենը միացնել տեսախցիկն ու անցնել ֆոտոքրոմ ռեժիմին, որը ֆիքսում է ինֆրակարմիր ճառագայթները։ Այս առանձնահատկության վրա ուշադրություն են դարձրել Reddit -ի օգտատերերն ու լատվիացի տեխնոբլոգեր Բեն Գեսկինը։
Գեսկինը հեռախոսի տեսախցիկը փորձարկել է Oculus Quest VR սաղավարտի ղեկավարման վահանակների ու Apple TV-ի սարքավորումների վրա։
Այլ օգտատերերին հաջողվել է նույն կերպ թափանցիկ դարձնել հեռուստացույցի հեռակառավարման վահանակը։
Տեսականորեն տեսախցիկի այս ֆունկցիան չպետք է աշխատեր հագուստի վրա, սակայն AndroidPIT տեխնոլոգիական պարբերականի լրագրողներն այս ֆունկցիայի միջոցով կարողացել են տեսնել մուգ մարզաշապիկի տակ թաքնված գրառումը։