Թրամփը երկարաձգեց Huawei-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել իր այն հրամանի ժամկետը, որով արգելում է ամրիկյան հեռահաղորդակցության ընկերություններին գործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք վտանգ են սպառնում ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Արգելքի ժամկետը մինչև 2021 թվականի մայիսն է։  

The Verge-ը գրում է, որ Թրամփի հրամանում այդ ընկերությունների անունները թվարկված չեն, սակայն խոսքն, առաջվա պես, վերաբերվում է չինական ZTE և Huawei ընկերություններին, որոնք արդեն գտնվում են պատժամիջոցների տակ։ Մասնավորապես, նրանք չեն կարող իրենց սարքավորումները վաճառել ԱՄՆ տարածքում և բանակցություններ վարել ամրիկյան կազմակերպությունների հետ։

Դեռ 2019-ի մայիսին ԱՄՆ առևտրի նախարարությունը Huawei-ի  ու դրա հետ կապված 70 ընկերությունների գործունեւոյթւոնն արգելեց ԱՄՆ-ում։ Դա նշանակում է, որ նրանք չեն կարող իրենց արտադրանքը վաճառել ու գավզդել այդ երկրի տարածքում, իսկ կազմակերպությունների հետ կարող են գործակցել միայն ԱՄՆ իշխանությունների թույլտվությամբ ու վերահսկողությամբ։ Պատժամիջոցների պատճառով Huawei -ի հետ գործընկերային հարաբերությունները խզեցին Google-ը, Qualcomm-ը, Intel-ը, Broadcom-ն ու Xilinx-ը։