OnePlus-ը ծրագրային ապահովման միջոցով կանջատի OnePlus 8 սմարթֆոնի ֆոտոխրոմ ֆիլտրը։ Դա արվեց այն բանից հետո, երբ օգտատերերը նկատեցին, որ դրա օգնությամբ հնարավոր է որոշ առարկաներ թափանցիկ դարձնել։ Ֆունկցիան կվերադարձնեն կատարելագործելուց հետո, որպեսզի նման խնդիրներ այլևս չլինեն, հաղորդում է Weibo-ն։
Ընկերությունից հաղորդում են, որ թափանցիկության ֆունկցիան նախապես պլանավորված չի եղել։ OnePlus-ում նախատեսել էին, որ ֆիլտրը թույլ կտա սև ու սպիտակ լուսանկարների յուրահատուկ ֆոն ստանալ։ Իսկ պլաստիկի լուսաթափանցելիության մասին իմացել են օգտատերերից։
Ընկերությունում մանրամասնել են, որ այս էֆեկտն աշխատում է միայն հատուկ նյութերի վրա, այն էլ՝ շատ մոտ տարածությունից։ Այնուամենայնիվ, ֆունցկիան որոշել են անջատել, օգտատերերի կոնֆիդենցիալության հնարավոր խախտումներից խուսափելու համար։
Շատ օգտատերեր այս ֆիլտրի օգնությամբ գեղեցիկ պեյզաժային լուսանկարներ էին ստանում, այդ պատճառով էլ ընկերությունը շուտով կվերականգնի հնարավորությունը, սակայն տեխնիկական սպասարկումն այլ կլինի։