Huawei-ը նոր, բյուջետային սմարթֆոն է թողարկել

Այսօր Huawei ընկերությունը աննկատ ներկայացրեց միջին դասի իր նոր սմարթֆոնը՝ Huawei Y8p։ Այն հիմնված է միաբյուրեղ Kirin 710F SoC համակարգի վրա։ Համակարգը լրացնում են 4ԳԲ օպերատիվ հիշողությունն ու 128 ԳԲ ներդրված ֆլեշ-հիշողությունը։ Կա նաև ավելի մեծ արտադրողականություն ունեցող տարբերակը՝ 6ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներդրված հիշողությունով։

Սմարթֆոնը համալրված է 6․3 դյույմ OLED էկրանով՝ 2400 x 1080 պիքսել թողունակությամբ, նաև ունի մատնահետքի սկաներ։ Դիմացի տեսախցիկը 16ՄՊ է։ Հիմնական տեսախցիկը 48 ՄՊ է։

Հեռախոսը շուկա է դուրս գալիս EMUI 10.1 թվային կաղապարով, Android 10-ի հիմքի վրա։ Google-ի հավելված ու ծառայություններ չկան (Google Play)։  Օգտատերերը հույսները պետք է դնեն Huawei-ի App Gallery հավելվածի վրա։

Գինը սկսվում է 245 եվրոյից, վաճառքները սկսվում են մայիսի 29-ից։ Նախնական պատվերի դեպքում գնորդները նվեր կստանան Huawei Band 4 Pro թևնոցը։