Google ընկերությունը հրապարակել է այն կանոնները, որոնք արգելում են YouTube-ում տարածել ոչ հավաստի բժշկական տեղեկատվություն, հատկապես կորոնավիրուսի վերաբերյալ։
Արգելված թեմաների շարքում են
1․ Կորոնավիրուսի մերժումը
2․ Բժիշկների օգնությունից հրաժարվելը, հօգուտ ավանդական բժշկության ու աղոթքների
3․ Հավաստիացումները, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կամ դեղ արդեն կա
4․ Հրաժարվել ասիական սնունդից, վարակվելուց խուսափելու համար
5․ 5G-ի և Կորոնավիրուսի կապը
6․ Կորոնավիրուսից մաքրել օդը, հրավառության միջոցով
Նման բովանդակությամբ տեսանյութերն անմիջապես կհեռացվեն, կրկնվելու դեպքում, կջնջվի օգտատիրոջ ալիքն ընդհանրապես։