Apple-ի գործերը Չինաստանում կարծես թե լավ են գնում։ Փետրվարին խանութների փակվելու պատճառով տարեկան վաճառքները իջել էին 60 %-ով։ Սակայն արդեն ապրիլին, համաձայն CINNO Research-ի տվյալների, Apple-ը կարողացավ վաճառել մինչև 3․9 միլիոն միավոր սմարթֆոն, իսկ դա 160%-ով ավելի է, քան մարտ ամսին։
Վերլուծաբանները նման թռիչքային աճը բացատրում են բրենդային խանութների վերաբացվելով ու iPhone SE-ի դուրս գալով։ Այս մոդելը մեծ վաճառք է կարողանում ապահովել խնձորային կայսրույթյան համար ամբողջ աշխարհում։ Պատճառը պարզ է՝ այն էժան է։ Մասնավորապես, ապրիլ ամսին այս մոդելին բաժին էր հասնում բոլոր մոդելների վաճառքի մեկ-քառորդը ու դա այն դեպքում, երբ այն թողարկվել էր ամսվա վերջին։ Իհարկե, այս տեսանկյունից IDC-ի տվյալները բավականին համեստ են` 3 միլիոն վաճառված iPhone ապրիլի ընթացքում, 30% աճ, ու միայն 8% է բաժին ընկնում iPhone SE-ին: