Twitter-ն իր օգտատերերին սոցիալական ցանցը սկսել է առաջարկել որևէ հոդված ռեթվիթ անելուց առաջ պարտադիր կարդալ։ Այս ֆունկցիան ընկերությունը ներդրել է վտանգավոր տեղեկատվության տարածման դեմ պայքարի շրջանակներում։
Հոդվածը հրապարակելուց առաջ, որն օգտատերը չի բացել, բացի տարածելուց առաջարկում է նաև կարդալ այն։ Դա անելը պարտադիր չէ, այդպիսի հղման ռեթվիթի արգելք ընկերությունը չի դրել, գրում է TJ-ն։ Ընդ որում, հոդվածը կարդալու ծանուցման մեջ նշվում է, որ վերնագիրը հնարավոր է՝ չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը։
Twitter-ի թոփ մենեջեր Քեյվոն Բեյկուպրայի խոսքով, հղումներն ու հոդվածները սոցցանցում հաճախ են դառնում գլխամասային ու արագ տարածվող, սակայն դա միշտ չէ, որ լավ է։ Հատկապես այն ժամանակ, երբ օգտատերերը չեն էլ ծանոթանում բովանդակությանը։
Նոր հնարավորությունը դեռևս հասանելի է միայն Android համակարգում։ Մյուս համակարգերի մասին դեռ ոչ մի տեղեկատվություն չկա։