PlayStation 5-ի պրեզենտացիան Sony-ի YouTube-ի ալիքում դիտել են ավելի քան 7 միլիոն անգամ: Հիմա էլ մեկ այլ ռեկորդի մասին հայտնի դարձավ: Այն թրեյլերը, որտես Sony-ն առաջին անգամ ցուցադրեց PlayStation 5-ի դիզայնը, մեկ օրում նայել են ավելի քան 12 միլիոն մարդ: Իսկ հիմա ուշադիր՝ Xbox Series X-ի յութուբյան անոնսը, իրենց պաշտոնական ալիքում դիտել են 12,6 միլիոն անգամ: Ուղղակի Xbox Series X-ին այս ցուցանիշին հասնելու համար ուղիղ կես տարի պահանջվեց: Ներկա պահին PlayStation 5-ի դեբյուտային տեսանյութը 22 միլիոն դիտում ունի:
Եթե ինչ-որ կերպ բաց եք թողել վերը նշված դեբյուտները, ապա լրացրեք այդ բացը ու հենց հիմա:
PlayStation 5-ն ու Xbox Series X կոնսոլները վաճառքում կհայտնվեն Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, այս տարի: