Honor X10 5G սմարթֆոնը համանուն ընկերությունը ներկայացրեց անցյալ ամիս, Չինաստանում: Սակայն ընկերությունն այսքանով չի սահմանափակվում, ու հիմա էլ պատրաստվում է մի նոր սմարթֆոն թողարկել՝ Honor X10 Max: Այս մոդելը պետք է դառնա Honor 8X Max-ի հոգևոր իրավահաջորդը, որը թողարկվել է դեռ 2018-ին:
Honor X10 Max-ը պաշտոնապես կներկայացվի հուլիսի 2-ին: Սակայն չինական ինսայդերներն արդեն հրապարակել են սմարթֆոնի տեխնիկական նկարագիրը:
Սմարթֆոնը պարզապես հսկայական չափերի է՝ 7,09 դյույմ, 1080 x 2280 պիքսել թողունակությամբ: Էկրանի վրա կաթիլի տեսքով անցք կա, որը նախատեսված է ֆրոնտալ տեսախցիկի համար: Դիմացի տեսախցիկի հզորությունը 8 ՄՊ է: Հեռախոսի գաբարիտներն ավելի մեծ են՝ 174,46 x 84,91 x 8,3 մմ, քաշը՝ 227
Honor X10 Max-ը կկառուցվի MediaTek Dimensity 800 5G պրոցեսորի հիմքով, այն կհամալրվի 5000 մԱ/ժ հոզորությամբ մարտկոցով ու 22.5 Վատտ հզորությամբ արագ լիցքավորման համակարգով: Հիմնական տեսախցիկի թողունակությունը կլինի 48 ՄՊ: