Elephone W6 խելացի ժամացույցները մետաղյա կորպուսով ու 1․54 դյույմ էկրանով հիմա արդեն հնարավոր է ձեռք բերել 39 դոլարով, իսկ GeekBuying կայքում՝ 29 դոլարով։
Elephone W6-ը համալրվել է սրտի հաճախականությունը չափող տվիչով, հնարավորություն ունի չափել զարկերակային ճնշումը, նաև արյան մեջ թթվածնի մակարդակը։
Խելացի ժամացույցները կարող են կառավարել սմարթֆոնի տեսախցիկը։ Օգտատերերը ընդամենը պետք է դաստակով համապատասխան ժեստն անեն։ Zone 2 սպորտային ռեժիմը թույլ է տալիս ֆիքսել տարատեսակ վարժություններ։
Ժամացույցն ունի եղանակը կանխատեսելու հնարավորություն, հիշեցնում է, որ շատ երկար եք նստել համակարգչի առաջ, քնի մոնիթորինգ։
Խելացի ժամացույցները համատեղելի են iOS 8.0, Android 4.4 ու ավելի ուշ տարբերակներով աշխատող սարքավորումների հետ։