Չինաստանի կիբերհանրության ղեկավարությունը տուգանել է ByteDance ընկերությանը, որը հանդիսանում է TikTok սոցցանցի սեփականատերը։ Պատճառը՝ վուլգար կոնտենտի տարածումն է։
Ինչպես գրում է Bloomberg-ը, չինական կառավարության դժգոհությունն առաջացրել է ոչ թե TikTok-ը, այլ հոլդինգին պատկանող մեկ այլ վիդեոհոսթինգ՝ Xigua-ն։ Ընդհանուր առմամբ վերահսկող մարմինը ստուգել է 31 վիդեոհոսթինգային ծառայություն, իսկ տուգանքներ դուրս են գրվել ընդամենը 10-ի համար։
Դրան գումարած չինական կառավարությունն արգելել է տուգանված ծառայություններին ներգրավել նոր օգտատերերի ու թարմացումներ հրապարակել, քանի որ դրանք պոռնոգրաֆիական կոնտենտ են տարածում։
Ծանուցագրում նշված է, որ տվյալ ծառայությունները հեռանում են սոցիալիզմի հիմնական սկզբունքներից ու հասարակության մեջ վտանգում են երիտասարդության առողջ դաստիարակությունն ու մտածեելակերպը։