Google-ն աստիճանաբար իր Google Maps հավելվածում ավելացնում է մի հնարավորություն, որն Apple-ը iOS 13-ում ավելացրել էր դեռ անցյալ տարի։ Խոսքն այն մասին է, որ Android-ի օգտատերերը նույնպես արդեն կարող են Google Maps-ում տեսնել լուսացույցները։
Գործառույթը դեռ փորձարկման փուլում է, լուսացույցի նշաններն էլ շատ փոքր են, ու դրանք դժվար է նկատել, չնայած մասշտաբի փոփոխության դեպքում մի փոքր մեծանում են։ Ներկա պահին այս թարմացումը տարածվում է սահմանափակ քանակով օգտատերերի վրա։ Այժմ ընկերությունը հավաքում է բոլոր արձագանքները և ուղղում առկա սխալները։
Այս թարմացումը թույլ կտա նախապես պլանավորել ձեր երթուղին անծանոթ քաղաքում։ Ընդ որում հաշվի առնելով ոչ միայն խցանումները, այլև տարբեր փողոցների վրա տեղադրված լուսացույցների քանակը։ Այն նաև Ձեզ կտեղեկացնի, որ առջևում լուսացույց կա, որպեսզի դուք ավելի արդյունավետ կարգավորեք ձեր արագությունը։
Նախնական շրջանում նոր կարգավորումը կթողարկվի ԱՄՆ տարածքում, հետա աստիճանաբար կհայտնվի նաև այլ տարածաշրջաններում։