Դարքնեթը կրկին ակտուալ է։ Հիմա էլ ցանցում են հայտնվել տեղեկություններ, որ դարքնեթում վաճառում են անվտանգության տեսախցիկներին հասանելիություն տվող տվյալներ, Մոսկվայում։ Քաղաքի ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպքերտամենտը չի հերքել այս լուրը, բայց հայտարարել է, որ կողմնակի անձանց հասանելությունն այդ տեսախցիկների ապօրինի է։
Հասանելիության վաճառքի մասին հայտնել է Shadow Intelligence փորձագիտական խումբը։ Նրանց տվյալներով հայտարարությունները տեղադրում է Zpoint կեղծանունով մի մարդ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ տեսախցիկները գտնվում են այգիներում, շքամուտքերում ու պոլիկլինիկաներում։ Գնորդը հասանելիություն կստանա դրանց ռեալ ժամանակում նաև հինգ օրվա արխիվին։ Հենց այդքան էլ պահպանվում է տեսախցիկների ինֆորմացիան։
Նույն տեղեկատվությունը հաղորդում է նաև «Տեղեկատվության արտահոսք» անունով Telegram ալիքը։ Այն հավաստիացնում է, նման հասանելիությամբ օգտահաշիվն արժե մոտ 30 հազար ռուբլի։