Asus ընկերությունը նոթբուքերի շուկայի առաջատարներից է։ Սակայն այնպիսի հսկաներին, ինչպիսիք են Lenovo-ն կամ HP-ն, այն երբեք չի էլ մոտեցել։ Սակայն կա մի սեգմենտ, որտեղ վերջին տարիներին Asus-ը չի զիջում առաջատարի դիրքերը։ Ընկերությունն այժմ առաջինն է խաղային նոթբուքների շուկայում։ Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա ընթացիկ տարվա ապրիլ ամսին ամբողջ շուկայում Asus-ի բաժինը կազմել է 22,6%։ Իհարկե, աղբյուրը, որը հայտնել է տվյալները, չի նշել, թե մյուս ընկերություններն ինչ արդյունքներ են գրանցել, իսկ հայտնի է, որ MSI-ը նույնպես բավականին ուժեղ դիրքերում է այս ոլորտում։
Ինչ էլ լինի, ամեն դեպքում գարնան կլեսերին Asus-ը միանշանակ առաջատարն էր, ու մեծ է հավանականությունը, որ դեռ շարունակում է պահել իր դիրքերը։