Քրեական գործ է հարուցվել ֆեյսբուքյան «լայքի» պատճառով

Գերմանական դատախազությունն առաջին անգամ քրեական գործ է նախաձեռնել Facebook սոցիալական ցանցի հավանումների վերաբերյալ, հայտնում է eadaily.com լրատվական գործակալություն:

Ֆրանկֆուրտի դատախազության կիբեր հետաքննիչները քրեական գործ են հարուցել 2020 թվականի փետրվարին Հանաուի սպանդի թեմայով (որի ընթացքում տաս մարդ է զոհվել)  նյութի հավանումների վերաբերյալ:

Ֆեյսբուքյան «Ցանցային հայրենիք» խմբում ինչ որ մեկը գրել էր. «Քանի դեռ նրանք իրար գլուխ են կտրում, ամեն բան կարգին է»: Այս մեկնաբանությունը հավանել էր սոցցանցի 13 օգտատեր, այդ թվում և 63–ամյա մի տղամարդ, որը հիմա հետաքննվում է ծանր հանցագործության մեղադրանքով:

Ընդհանուր առմամբ, ըստ գլխավոր դատախազ Բենիամին Կրաուզեի, հարուցվել է 36 նման քրեական գործ, որոնք հիմնականում Հանաուի հարձակմանը հաջորդած չարամիտ մեկնաբանություններին են վերաբերում:

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 2020 թվականի փետրվարին 43 -ամյա Թոբիաս Ռատյենը նախ կրակել էր ու սպանել իր 72 -ամյա մորը, ապա հարձակվել ներգաղթյալների վրա: Սպանվածների թվում եղել են էթնիկ քրդեր և Թուրքիայի քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ, զոհվել է 10 մարդ, որին հաջորդել է ահաբեկչի՝ համացանցում հրապարակված, 24 էջանոց, ռասիստական ատելությամբ լի մանիֆեստը: Մանիֆեստում շեշտված է եղել Գերմանիայից արտաքսել չկարողանալու հետևանքով որոշ ժողովուրդների վերացման անհրաժեշտությունը: