Մասկի կարողությունը մեկ շաբաթում ավելացել է 11.5 մլրդ դոլարով. Forbes

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի ակտիվների ընդհանուր արժեքը Forbes ամսագրի գնահատմամբ վերջին մեկ շաբաթում ավելացել է 11.5 մլրդ դոլարով:

Ամսագրի գնահատումներով Tesla և SpaceX ընկերությունների սեփականատիրոջ կարողությունը հասել է 184.3 մլրդ դոլարի: Tesla մեքենաշինական ընկերության բաժնետոմսերի արժեքն այս շաբաթ ավելացել է 7.4 տոկոսով: ԱՄՆ-ում առևտրային աճուրդի տվյալներով արժեթղթերի գինը ուրբաթ հասել է 852.23 դոլարի:

Ըստ Bloomberg-ի՝ Մասկի ակտիվների արժեքը կազմում է 203 մլրդ դոլար: 2020 թվականին Tesla ընկերության կապիտալիզացումը կազմել է 100 մլրդ դոլար, իսկ ներկա պահին այն կազմում է 800 մլրդ դոլար:

Ինչպես նշվում է Forbes ամսագրում, Մասկն առաջին տեղն է գրավում աշխարհի ամենահարուստ մարդկանց 10 ձեռներեցների ցանկում, որոնք ոչ մեծ եկամուտ են գրանցել շաբաթվա ընթացքում: