Facebook սոցիալական ցանցը կկրճատի քաղաքական բովանդակությամբ տեղեկության քանակը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ամերիկյան ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Սոցցանցի տվյալներով՝ քաղաքական բովանդակությունն այժմ կազմում է ընդհանուր հրապարակումների մոտ 6 տոկոսը: «Ինչպես նշել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ֆինանսական հաշվետվության ժամանակ, մարդկանցից եկող հետադարձ կապը ցույց է տալիս, որ նրանք չեն ցանկանում, որ քաղաքական բովանդակությունը լցնի լրահոսը: Առաջիկա ամիսների ընթացքում մենք կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի ավելի լավ հասկանանք մարդկանց տարատեսակ նախասիրությունները և մի քանի մոտեցումներ կփորձարկենք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերության ծրագրերի համաձայն՝ առաջին քայլը կդառնա այս շաբաթ քաղաքական բովանդակության կրճատումը Կանադայի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի բնակիչների համար: Նույն միջոցներն ամերիկացի օգտատերերի համար կսահմանվեն մի քանի շաբաթից: