Audi-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրամեքենան, որը մրցակցելու է Tesla-ի մոդելների հետ (լուսանկարներ)

Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է Audi e-Tron GT նորագույն էլեկտրամեքենան, որն առաջինն է ընկերության համար և պետք է դառնա ամերիկյան Tesla-ի մոդելների մրցակիցը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, էլեկտրամեքենայի հզորությունը կազմում է 469 ձիաուժ: Այն 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3,9 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 245 կմ/ժամ:

Սեդանի առավել հզոր տարբերակը ներկայանում է 522 ձիաուժով: Audi e-Tron GT բազային տարբերակը կարող է առանց վերալիցքավորման մինչև 383 կմ տարածություն անցնել:

Մեքենայի գինը մեկնարկում է 99 900 դոլարից: Առաջին մատակարարումներն ԱՄՆ-ում նախատեսվում է իրականացնել այս տարվա ամռանը:

Tert.am