«Tesla»-ի նորագույն «մատչելի» մոդելը վաճառքի կհանվի ողջ աշխարհում

Ամերիկյան Tesla ընկերության ամենամատչելի էլեկտրամեքենան համաշխարհային մոդել կդառնա: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, այս մասին հայտնել է չինական գրասենյակի ղեկավար Թոմ Չժուն:

Դա նշանակում է, որ «կրտսեր» էլեկտրամեքենան կվաճառվի ողջ աշխարհում, ոչ թե միայն Չինաստանում, ինչպես ենթադրվում էր նախկինում: Մոդելի նախնական արժեքը կկազմի 25 000 դոլար, որը գրեթե եռակի անգամ քիչ է Model 3-ի արժեքից, որը ներկա պահին մեքենաշինական հսկայի ամենամատչելի մոդելն է:

Ապա մոդելն ամբողջովին կարտադրվի Չինաստանում, ինչի համար էլ Tesla-ն ասիական երկրում կառուցում է իր առաջին արտասահմանյան հավաքման գործարանը:

Նշվում է, որ մատչելի էլեկտրամեքենաների առաջին խմբաքանակը ճոնապարհային փորձարկումների կուղարկվի այս տարվա երկրորդ կեսին, իսկ վաճառքում կհայտնվի երեք տարվա ընթաքում:

Tert.am