Ռուսաստանում մշակվում է Երկիրն ընկնող տիեզերական մարմիններից պաշտպանող հրթիռ

Ռուսաստանի Դաշնության Ուրալ քաղաքում մշակվում է բազմակի օգտագործման կրող հրթիռ, որն ընկնող տիեզերական մարմիններից կպաշտպանի Երկիր մոլորակը:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ «Էներգոմաշ» գիտական և արտադրական միությանը հղումով:

«Ներկայում Հարավային Ուրալի պետական համալսարանը քննարկում է 1 փուլով բազմակի օգտագործման տիեզերական կրող հրթիռ ստեղծելու հնարավորությունը: Նախագծի առաջարկն արվել է Մակեևի անվան պետական հրթիռային կենտրոնի կողմից: Կրող հրթիռի թռիչքի առավելագույն ծանրությունը կկազմի շուրջ 7 տոննա: Հրթիռի միջթռիչքային սպասարկման տևողությունը կլինի ընդամենը 24 ժամ», — ասված է ընկերության հայտարարության մեջ:

Նշվում է՝ հրթիռի առաջին նախատիպը նախատեսվում է փորձարկել 2028 թվականին: