Նորվեգիայի Թրոնդհեիմ քաղաքում տեղակայված Eelume Subsea Intervention ընկերությունը նոր ռոբոտ-օձ է ստեղծել, որի նպատակն է ծովում խողովակաշարերի վերանորոնոգումը, ջրիմուռներից և այլ նստվածքներից ջրային միջավայրի մաքրումը, գրում է CNN-ը:
Նշվում է՝ Էուլում անունով ռոբոտի երկարությունը հասնում է 6 մետրի: Այն զինված է գերժամանակակից սենսորային սարքավորումներով և տեսախցիկներով, որոնց միջոցով անհրաժեշտ տեղեկատվությունը կփոխանցվի ընկերությանը՝ գիտական նպատակներով հետազոտություններ իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, ռոբոտն օժտված է հեռավար կառավարվող հնարավորությամբ, որի շնորհիվ սարքավորման հեղինակները հնարավորություն ունեն մեծածավալ արժեքավեր տեղեկատվություն ստանալ ստորջրյա աշխարհի մասին:
Ռոբոտը կարող է սուզվել ավելի քան 500 մետր և լողալ մոտ 20 կմ՝ մինչ վերալիցքավորվելու համար կայանատեղի վերադառնալը: Այն ջրային միջավայրում կարող է մնալ շուրջ 6 ամիս:
Ըստ նախնական հաշվարկների՝ «ռոբոտի աշխատանքը» մեկ օրում ավելի քան 100 000 ԱՄՆ դոլար կարժենա:
Tert.am