Huawei-ի ղեկավարը iPhone 12-ն անվանել Է «աշխարհում լավագույն սմարթֆոնը»

Huawei ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Ժեն Չժենֆեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 5G-ի աջակցությամբ iPhone 12-ն աշխարհում լավագույն սմարթֆոնն է, գրում է Forbes-ը։

Չժենֆեյը նշել է, որ Apple-ը կարողացել է մեծ արագությամբ հասնել 5-րդ սերնդի բջջային կապի ստեղծմանը, ինչը iPhone 12-ը դարձնում է «աշխարհում լավագույնը»։

Բացի այդ, Չժենֆեյն ընդգծել է, որ iPhone 12-ը հատկապես լավ է աշխատում Huawei-ի 5G ցանցերում:

«Մենք օգնել ենք կառուցել 5G-ի լավագույն ցանցերը աշխարհի բազմաթիվ քաղաքներում՝ Բեռլինում, Մյունխենում, Մադրիդում, Ցյուրիխում, Ժնևում, Ամստերդամում, Վիեննայում, Բարսելոնայում, Սեուլում, Բանգկոկում, Հոնկոնգում, Էր Ռիադում. մեր ցանցերը Եվրոպայում լավագույնն են։ Այն փաստը, որ մարդիկ կարող են լիարժեք օգտագործել iPhone 12-ը Եվրոպայում մեր 5G ցանցերում, վկայում է ցանցերի որակի մասին: Դա օգնում է Եվրոպայում հավասարակշռել Huawei-ի մասին կարծիքները»,- նշել է գործարարը։

Չժենֆեյն առաջին անգամ չէ, որ հարգանքով է արտահայտվում մրցակիցների մասին․ 2019 թվականին Չժենֆեյը խոստովանել էր, որ Apple-ն իր համար «ոգեշնչման աղբյուր և ուսուցիչ է»։

Tert.am