ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հավանություն է տվել հիբրիդային մեքենային, որը միաժանանակ հնարավոր է վարել և՛ ցամաքում, և՛ օդում:
Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով՝ հաջորդ սերնդի փոխադրամիջոցին գործակալության կողմից շնորհվել է թեթև սպորտային ինքնաթիռների դասի հատուկ վկայական:
Նշվում է՝ հիբրիդ-մեքենան կարող է ժամում 160 կմ արագություն զարգացնել և օդ բարձրանալ ավելի քան 3048 մետրի վրա: Վարորդները կկարողանան մեքենայից-օդանավ անցումը կատարել 1 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում:
Ինչ վերաբերում է վերելքին և վայրէջքին, ապա նախատեսվում է՝ մեքենան կկարողանա այդ իրականացնել փոքր օդանակայաններից ու նույնիսկ մայրուղիներից:
Նորարակական մեքենան, որը ստեղծվել է չինական Տերրաֆուգիա ընկերության կողմից, դեռևս հասանելի է միայն օդաչուների և ավիացիոն դպրոցների ուսանողների համար:
Այնուամենայնիվ, ըստ նախնական ծրագրերի՝ 1 տարվա ընթացքում փոխադրամիջոցում անվտանգության որոշակի բաղադրիչների ներդրումից հետո այն կարող է դառնալ նաև երթևեկելի շարքային քաղաքացիների համար:
Չինական արտադրողը լիահույս է, որ այս նորարարությունը վաճառքի կհանվի արդեն 2022 թվականին:
Tert.am