Հայտնի է դարձել այն նորույթների նախնական ցուցակը, որոնք ներկայացվելու են 2021 թվականին Apple-ի առաջին շնորհանդեսի ժամանակ: Այդ մասին Twitter-ում հաղորդել է LeaksApplePro ինսայդերը: Կուփերթինոյից ընկերության նոր միջոցառումը պետք է տեղի ունենա արդեն մարտին:
Դրանում, եթե հավատանք ցանցային ինֆորմատորների տեղեկատվությանը, կներկայացվեն առնվազն երեք գաջեթ. iPad Pro նոր սերնդի պլանշետներ, AirTag խելացի տարբերանիշը եւ AirPods-ի TWS-լրակազմերը: Սկզբունքորեն Apple-ի հնարավոր նոր արտադրանքը կդառնա AirTag տարբերանիշը, որի մասին խոսում են դեռ 2020 թվականից: Այդ գաջեթը թույլ կտա գտնել ցանկացած բան՝ բանալիներից մինչեւ ավտոմեքենան՝ կայանատեղում: iPad Pro-ն խոստանում է miniLED դիսփլեյը եւ Apple A14 չիփսեթը՝ հինգերորդ սերնդի շարժական ցանցերում աշխատանքին օժանդակմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
168.am