Nissan-ը գաղտնազերծել է նոր սերնդի Qashqai մոդելը (լուսանկարներ)

Ճապոնական Nissan ընկերությունը գաղտնազերծել է երրորդ սերնդի Qashqai մոդելը՝ նախատեսված Եվրոպայի համար:

Ինչպես ներակայցնում է Motor.ru-ն, քրոսովերի նորագույն մոդելը նախորդ սերնդից տարբերվում է մեծացած չափսերով, փոփոխության են ենթարկվել ինչպես մեքենայի արտաքինը, այնպես էլ սրահը և ուժային համակարգը, որում փոխանցման տուփի փոխարեն էլեկտրաշարժիչ է տեղադրվել:

Նոր սերնդի Qashqai-ը ներկայանում է թափքի առավել անկյունաձև տեսքով, ռադիատորի ավելի բարձր վանդակաճաղերով: Անվահեծերի չափսն առաջին անգամ հասցվել է 20 դյույմի, իսկ դռներն այժմ բացվում են 90 աստիճանով:

Քրոսովերի սրահում հայտնվել է մուլտիմեդիա համակարգի 9 դյույմ անկյունագծով էկրան՝ Nissan Connect համակարգով, որը համատեղելի է Apple CarPlay, Android Auto և Google Assistant համակարգերի հետ: Առկա է նաև 3D նկարներով նավիգացիոն համակարգ:

Եվրոպայում  Nissan Qashqai-ը վաճառքի կհանվի բացառապես էլեկտրական ուժային համակարգով: Հիմնական մոդելը կներկայանա 1,3 լիտր ծավալով տուրբո շարժիչը, որն էլեկտրականի հետ համադությամբ զարգացնում է 140-157 ձիաուժ հզորություն:

Tert.am