Սպիտակ տունը խնդրանքով դիմել է Facebook-ին, Twitter-ին և Google-ին

Սպիտակ տունը դիմել է սոցիալական ցանցեր ստեղծող ընկերություններին, ներառյալ Facebook-ին, Twitter-ին և Google-ին: Վերջինս խնդրել է հետևել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությանը եւ նրանց օգնությունը ստանալու համար, որպեսզի կանխի դրա տարածումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով ի սկզբանե փորձում էր զսպել համավարակը, ամերիկացիների պատվաստումը դարձրել է իր գերխնդիրներից մեկը և այդ քայլն անվանել է «ռազմական ժամանակների ջանք»: Բայց պատվաստումներից հասարակության վախի դեմ պայքարը վարչակազմի համար դարձել է հիմնական խոչընդոտ:

Համավարակի մեկնարկից հետո հաճախակիացել են օրենսդիրների կողմից ընկերություններին ուղղված կոչերը, որպեսզի վերջիններս կանխեն իրենց հարթակներում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածումը:

Այս խնդիրը մեղմելու համար ընկերությունների հետ Սպիտակ տան ուղղակի փոխգործակցության մասին չի հաղորդվում։ Բայդենի աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը նախապես հայտարարել էր, որ վարչակազմը կփորձի այդ հարցի շուրջ աշխատել Սիլիկոնային հովտի հետ:

Բայդենի վարչակազմը հատկապես ցանկանում է այնպես անել, որ նման նյութը «ավանդույթ չդառնա այսպիսի հարթակներում եւ չվերածվի ավելի լայն շարժման», ասել է աղբյուրը: