Ռուսաստանը և ԱՄԷ-ն գերձայնային մարդատար ինքնաթիռ կմշակեն

ԱՄԷ Mubadala ինքնիշխան հիմնադրամը և Ռուսաստանի Միացյալ ավիաշինական կորպորացիան համատեղ ձեռնարկություն կստեղծեն գերձայնային մարդատար ինքնաթիռ մշակելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության եւ առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թե ինչ բաժնեմասերով է դա լինելու, դեռ չգիտենք:  Էմիրության կողմից դա կլինի Mubadala-ն, մեր կողմից պարզ է, որ դա կլինի Միացյալ ավիաշինական կորպորացիան, հնարավոր է՝ նրա «դուստր» ձեռնարկություններից մեկը»,-ասել է նախարարը:

Մշակողները նախատեսում են պարզել, թե ինչպիսի տեսք կունենա ինքնաթիռը մինչև 2021 թվականի վերջ  կամ 2022 թվականի սկիզբ:

«Իմ ընկալումով հիմնական պարամետրերը 80%-ով շարադրված են. սա 1.5-1.8 մախ արագություն ունեցող ինքնաթիռ է: 1.8 մախ արագությամբ կարելի է թռչել առնվազն 4 ժամ: Իսկ ինչ վերաբերում է տարբերակին, ապա խոսքը գնում է 8 տեղանոց VIP մեքենայի և 30 տեղանոց մարդատար մեքենայի մասին»,-ասել է  Մանտուրովը:

Tert.am