Ամերիկյան «Red Canary» ընկերության մասնագետների ենթադրությամբ՝ անհայտ հաքերների հաջողվել է «Apple» ընկերության շուրջ 40 000 համակարգչում «Silver Sparrow» անվամբ վիրուս ներդնել. ABC

Ամերիկյան «Red Canary» ընկերության մասնագետների ենթադրությամբ՝ անհայտ հաքերների հաջողվել է «Apple» ընկերության շուրջ 40 000 համակարգչում «Silver Sparrow» անվամբ վիրուս ներդնել, հաղորդում է ABC-ն:

«Վիրուսի նպատակը կարող է լինել կարևոր տեղեկություններ հափշտակել, վնասել սարքավորումները կամ արգելափակել դրանք: Այդ դեպքում հստակ չգիտենք, թե որն է հստակ նպատակը, քանի որ ականատես չենք եղել դրա գործնական կիրառմանը»,- ասել է ընկերության փորձագետ Բրայեն Դոնահյուն:

Փորձագետը մանրամասնել է, որ խոսքը օպերացիոն այնպիսի համակարգի ներդրման մասին է, որը կարող է համակարգիչներին վնաս հասցնել, դրա տարբեր բաղադրիչներ համակցված կերպով տարբեր գործառույթներ կատարեն, որոնց արդյունավետությանը կարող է նպաստել նաև համակարգիչներում գործող օպերացիոն համակարգերի թերությունները:

Tert.am