Painchek. ավստրալացի գիտնականները ցավի տեսակը, ուժգնությունն ու օջախը որոշող հավելված են ստեղծել

Ավստրալացի գիտնականները նոր հեռախոսային հավելված են ստեղծել, որը կարողանում է տարբերակել ցավի տեսակները, որոշել դրանց աստիճանը և տեղակայումը:

Այս մասին գրում է CNN-ը, մանրամասնելով՝ հավելվածը նախատեսված է թուլամտություն (դեմենցիա) ունեցող բոլոր այն մարդկանց համար, որոնք ունեն խոսքի խանգարումներ:

Նշվում է՝ Արևմտյան Ավստրալիայի Կուրտինի համալսարանի գիտնականները հավելվածի ուղղությամբ սկսել են աշխատել 2012 թվականից: Այն ունակ է 90 տոկոս ճշգրտությամբ հասկանալ ցավի տեսակը:

Հավելվածն արդեն իսկ փորձարկվել է ավելի քան 66 000 անհատի վրա:

Նորարարական տեխնոլոգիան Եվրոպայում, Ավստրալիայում և Կանադայում արդեն իսկ դասակարգվում է որպես բժշկական սարքավորում: Այն հնարավոր է ներբեռնել Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Play Store և IOS համակարգի App Store ծրագրերի միջոցով:

PainChek-ի համար անհրաժեշտ է բաժանորդագրվել, յուրաքանչյուր բնակչի համար այն ամսական արժե 4 ԱՄՆ դոլար:

PainChek says its app can score pain with over 90% accuracy.

Tert.am