Համակարգիչների համար նախատեսված WhatsApp-ի տարբերակում աուդիոզանգեր անելու գործառույթ կհայտնվի

WhatsApp-ում ձայնային զանգերի գործառույթը հասանելի է դարձել նաև համակարգիչների համար: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին ասվում է Facebook-ի հայտարարության մեջ, որին պատկանում է մեսենջերը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ անձնական և անվտանգ ձայնային և տեսազանգերը հասանելի են WhatsApp հավելվածում համակարգիչների համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Նշվում է, որ բոլոր զանգերը պաշտպանված են լինելու գաղտնագրմամբ, այդ իսկ պատճառով WhatsApp-ի ղեկավարությունը չի կարող լսել կամ տեսնել դրանք: Օգտատերերի համար նախ հասանելի կդառնա անհատական աուդիոզանգերի գործառույթը, ապագայում նար հնարավորություն կընձեռվի խմբակային և տեսազանգեր կատարել:

http://tert.am