Instagram-ը ներկայացրել է ուղիղ հեռարձակումների «սենյակներ»

Ամեն ինչ՝ Clubhouse-ի հետ մրցելու համար:

Instagram-ը ներկայացրել է Live Rooms-ը կամ «կենդանի սենյակները», որոնք թույլ են տալիս օգտվողներին ուղիղ եթերներ անել երկու կամ նույնիսկ երեք մասնակիցների հետ: Նախկինում կարելի էր միայն մեկ մարդու հրավիրել:

Մշակողները կարծում են, որ այս նորամուծությունը կբացահայտի Instagram-ի օգտագործողների ստեղծագործական ներուժը, ովքեր կարող են վարել իրենց սեփական թոք-շոուները, կազմակերպել քննարկումներ, համերգներ, հարցուպատասխաններ, կամ պարզապես որակյալ բովանդակություն ստեղծել իրենց ընկերների հետ: Պարզ ասած, օգտվողները կկարողանան անել ամեն ինչ այնպես, ինչպես Clubhouse-ում:

http://168.am