Եթե հեռախոսում ունեք այս անվճար ծրագիրը, ապա անմիջապես ջնջեք այն. Forbes

Փորձագետ Զաք Դոֆմանը նախազգուշացրել է Android-ի օգտատերերի համար նախատեսված անվճար SuperVPN հավելվածի վտանգների մասին, որը, իբր, նախատեսված է սմարթֆոն օգտագործողների գաղտնիությունը պաշտպանելու համար։ Նա մանրամասնել է, որ SuperVPN-ը կասկածվում է լրտեսող ծրագրերի և տվյալների արտահոսքը թաքցնելու համար։

«Եթե ձեր հեռախոսում ունեք այս անվճար ծրագիրը, անմիջապես ջնջեք այն», – մանրամասնել է Դոֆմանը Forbes ամսագրում հրապարակված իր հոդվածում: Նա հիշեցրել է, որ նախկինում ևս մասնագետները նախազգուշացրել էին ծառայության վտանգավորության մասին:

Միևնույն ժամանակ, նախապես հաղորդվել էր, որ ChatVPN, GeckoVPN և SuperVPN հավելվածների 21 միլիոն օգտագործողների անձնական տեղեկատվությունը ներառվել էր տվյալների բազաներում: Խոսքը վերաբերում է մարդկանց անունների և գտնվելու վայրերի, նրանց էլ. փոստի հասցեների և վճարումների պատմության մասին տեղեկատվությանը: Ինչպես նախազգուշացրել էր CyberNews-ը, SuperVPN-ը Google Play էլեկտրոնային խանութում «ամենատարածված ու վտանգավոր» VPN ծառայություններից մեկն է: