Ամերիկյան Apple ընկերությունը թողարկել է iPhone-ի համար iOS 14.4.1 օպերացիոն համակարգի հրատապ թարմացումը, որը նախատեսված է անվտանգության հետ կապված լուրջ խնդիրները կարգավորելու համար:
Ինչպես ներկայացնում է Forbes-ը, տոխնոլագիական հսկան խորհուրդ է տալիս iPhone-ի տերերին անհապաղ թարմացնել օպերացիոն համակարգը:
Ընկերությունից դեռևս հավելյալ տեղեկություններ չեն հաղորդում: Այս փոփոխությունն անհրաժեշտ է ուղղելու համար սմարթֆոնի թերությունը, նախքան հանցահենները կիմանան թարմացման մանրամասների մասին:
Փորձագետները նշում են, որ CVE-2021-1844 խոցելիությունը Apple WebKit-ում կարող է հանգեցնել կամայական ծածկագրի կատարման: Մասնագետները նշում է, որ Apple-ը դա լուրջ թերություն է համարում, այդ իսկ պատճառով iOS-ի նոր թարմացում է թողարկել: