Չինաստանը, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմածովային ուժերն ամրապնդելու նպատակով, ստեղծում է 4-րդ ավիակիրը, որը, ամենանայն հավանականությամբ, կաշխատի միջուկային էներգիայով, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ վկայակոչելով երկրի զինվորականներին մոտ կանգնած աղբյուրները։
Աղբյուրներից մեկն ասել է, որ ուսումնասիրվում է չորրորդ ավիակրի համար միջուկային էներգիա կիրառելու հարցը և նշել, որ դա շատ համարձակ որոշում կլինի։
Չորրորդ ավիակրի շինարարությունը, որը նախկինում հետաձգվել էր երկու տարով, սկսվել է այս տարվա սկզբին։
Չինական առաջին ավիակիրը գործարկվել է 2017 թվականին՝ ցույց տալով պաշտպանական արդյունաբերության աճող տեխնիկական կատարելագործումը:
Գործող մյուս ավիակիրը կշռում է 60 հազար տոննա և կոչվում «Լիաոնինգ»։ Այն գնվել է Ուկրաինայից։ Իսկ երրորդ ավիակիրը, որն ակնկալվում է գործարկել այս տարի, կշռում է մոտ 85 հազար տոննա։