TikTok-ի աշխատանքում խափանումներ են եղել

TikTok սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են նկատվում չորեքշաբթի Միացյալ Նահանգներում: Այս մասին հաղորդվում է Downdetector ծառայության կայքում, գրում է ТАСС-ը:

Նշվում է, որ խափանումների մասին բարձրաձայնած ամերիկացի օգտվողների 84%-ը խնդիրներ ունի տեսանյութեր դիտելու հետ, 8%-ը չի կարող մուտք գործել օգտահաշիվ, իսկ մյուս 7%-ը չի կարողանում ֆայլեր հրապարակել սոցիալական ցանցերում:

2018-ի կեսերին գործարկված TikTok չինական սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ներբեռնել կարճ տեսանյութեր, ներկայումս ամենատարածվածներից մեկն է՝ զիջելով միայն Facebook-ին և Instagram-ին:

http://tert.am