Ավելի քան 2,9 միլիոն դոլար. Twitter-ի գործադիր տնօրենը վաճառել է իր առաջին «թվիթը»

Twitter-ի ղեկավար և համահիմնադիր Ջեք Դորսին վաճառել է սոցիալական ցանցի պատմության մեջ առաջին «թվիթը»: Այս մասին տեղեկացվում է Valuebles աճուրդի կայքում:

«Թվիթը» գնել է մալայզիական Bridge Oracle ստարտափի գլխավոր տնօրեն Սինա Էստավին: Դորսիի հրապարակմանը նրանից բացի հավակնում էր չինացի ձեռներեց, Tron կրիպտոարժույթի հիմնադիր Ջասթին Սանը:

«Թվիթի» համար Էստավին վճարել է 1,630,6 ETH, ինչը համարժեք է ավելի քան 2,9 միլիոն դոլարի: Դորսիի առաջին «թվիթում» գրված է. «Ուղղակի կարգավորում եմ իմ «Թվիթեր»-ը»:

Դորսին ստացված հասույթը վերափոխել է Bitcoin-ի և բարեգործություն արել GiveDirectly հիմնադրամի միջոցով, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերում Աֆրիկայի կարիքավորներին:

http://tert.am