Չինաստանի խոշորագույն ավտոբրենդը կներկայացնի Tesla-ի մրցակցին (լուսանկարներ)

Չինաստանի խոշորագույն մեքենա արտադրող Geely ընկերությունը կներկայացնի պրեմիում դասի էլեկտրամոբիլ, որով հույս ունի մրցակցել ամերիկյան Tesla-ի հետ, հայտնում է BBC լրատվականը։

Ընկերությունը, որին պատկանում են Volvo և Lotus ապրանքանիշերը, հայտարարել է Zeekr ապրանքանիշի մասին, որի նպատակը Չինաստանում  էլեկտրամոբիլների պահանջարկն ուսումնասիրելն է։ Ընկերությունը հայտարարել է, որ Zeekr ապրանքանիշը կարտադրի բարձրակարգ էլեկտրամոբիլներ, որոնց մատակարարումները կսկսվեն 2021 թվականի երրորդ եռամսյակում։

Աղբյուրը նկատում է, որ Zeekr ապրանքանիշը բախվելու է Tesla-ի հետ կատաղի մրցակցության, քանի որ վերջինիս Model 3 մեքենան անցնող տարվա ընթացքում ամենավաճառվողն է եղել Չինաստանում։

Geely ընկերությունը հավակնություններ ունի չինական առաջին համաշխարհային ավտոարտադրողը դառնալ: Volvo-ի և Lotus-ի հետ մեկտեղ այն փոքր բաժնեմաս ունի Mercedes-Benz- ում:

Նշենք, որ Պեկինը ցանկանում է, որ Չինաստանում վաճառվող տրանսպորտային միջոցների ավելի քան մեկ հինգերորդը մինչև 2025 թվականն էլեկտրական լինի: Նոր ապրանքանիշի նախնական ռազմավարությունը չինական շուկան գրավելն է, սակայն ուսումնասիրվելու է նաև արտերկրյա շուկան՝ հաշվի առնելով պրեմիում դասի Էլեկտրամոբիլների համաշխարհային պահանջարկը։

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Tesla ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը տեսազանգի միջոցով չինացի քաղաքական գործիչներին և գործարարներին ասել է, որ Tesla-ն երբեք չի տրամադրի ԱՄՆ-ի կառավարությանը Չինաստանում կամ այլ երկրներում իր մեքենաների հավաքած տվյալները:

The first Zeekr model will be based on the "Zero Concept" car unveiled last September by Geely's Lynk & Co.

The Lotus Evija is a limited production electric sports car.

Polestar is a brand owned by Volvo Cars and its parent company Geely.

http://tert.am