Ի՞նչ սպասել Հայաստանին մատակարարվող ինտերնետ թրաֆիքի ադրբեջանականացումից. մանրամասնում է փորձագետը

Վրացական մամուլը երեկ տեղեկացրեց՝ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus Online) ընկերության «մնացորդային» 51 տոկոսանոց մասնաբաժինը:

Նկատենք՝ ադրբեջանցի գործարարը 2020-ին ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը:

Նախկինում վրացական ընկերությունն այս պահին ապահովում է Հայաստանի ինտերնետ թրաֆիքի 85 տոկոսը, Ադրբեջանի ինտերնետ թրաֆիքի՝ 50, և Վրաստանի թրաֆիքի՝ 55 տոկոսը:
Ակնհայտ է՝ սրանով հետպատերազմյան շրջանի մեր անվտանգային խնդիրներին գումարվում է ևս մեկը. իսկ թե կոնկրետ ինչ պետք է սպասել այս առքուվաճառքից, 168.am-ի հետ զրույցում մանրամասնել է Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը. «Քանի որ իրենք մեր հիմնական մատակարարներից են, ապա տեսականորեն ու, կարծում եմ, պրակտիկորեն իրենց ձեռքում հայտնվում է մեզ մոտ ինտերնետ կապի խափանումներ առաջացնելու կոճակը:

Մյուս տարբերակը՝ ինչ-ինչ հիպերհարձակումների համար մեր դեմ փաստացի հարթակն է, ու երրորդը՝ տվյալների հավաքագրումն է հայաստանցիների ինտերնետ այցելությունների մասին»: