Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը` Facebook-ը, նախկին բանտարկյալների համար ծրագիր է մշակում, որպեսզի օգնի նրանց վերստին ինտեգրվել հասարակությանը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ չորեքշաբթի Instagram-ում տեղադրվել է նոր The Re-Entry հավելվածի գովազդը, սակայն հետագայում այն ջնջվել է:
«Մենք փնտրում ենք մեր հավելվածներում մարգինալիզացված խմբերի խնդիրները լուծելու տարբեր եղանակներ: Սա միայն ներքին թեստավորման համար էր, և մենք ծանուցումը ջնջել ենք, երբ իմացել ենք, որ այն որոշ ժամանակ աշխատել է արտաքին մուտքի համար», — գործակալությանը բացատրել է Facebook-ի ներկայացուցիչը: