Apple-ը նախատեսում է նոր ժամացույց թողարկել էքստրեմալ սպորտաձեւերի համար

Apple-ը քննարկում է ամուր կորպուսով Apple Watch-ի շարք թողարկել՝ զբոսաշրջիկների եւ էքստրեմալ պայմաններում սարքն օգտագործող մարդկանց համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ ընկերությունում քննարկել են այդպիսի մոդելի՝ 2021 թվականի վերջին կամ 2022 թվականի սկզբին թողարկման հնարավորությունը: Ըստ առկա տեղեկատվության՝ ժամացույցի նոր մոդելը նույն գործառույթները կունենա, ինչ եւ սովորական Apple Watch-ը, սակայն լրացուցիչ հակահարվածային պաշտպանություն կունենա:

Գործակալության աղբյուրները շեշտել են, որ նոր Apple Watch մոդելի մշակումը կարող է հետաձգվել կամ չեղարկվել: Apple ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հաղորդագրությունը: