Apple-ի նոր շարքը շատ պահանջված է:
Counterpoint Research վերլուծական ընկերությունը պատրաստել է 2021 թվականի հունվար ամսվա համար սմարթֆոնների համաշխարհային վաճառքի վերաբերյալ զեկույց: Վեց iPhone-ները ըդգրկվել են միանգամից 10 ամենատարածված սմարթֆոնների ցուցակում, իսկ մնացած բոլոր տեղերը զբաղեցնում են Android-ի էժան մոդելները:
Պարզվեց, որ ամենատարածված սմարթֆոնը սովորական iPhone 12-ն է, որն սկսեց վաճառվել անցյալ տարվա հոկտեմբերին: Նոր շարքի մնացած մոդելները նույնպես ընդգրկվեցին ցուցակ։
• iPhone 12 – 6% մասնաբաժին
• iPhone 12 Pro Max – 5%
• iPhone 12 Pro – 4%
• iPhone 11 – 2%
• Xiaomi Redmi 9A – 2%
• Xiaomi Redmi 9 – 2%
• Samsung Galaxy A21S – 1%
• iPhone 12 mini – 1%
• Samsung Galaxy A31 – 1%
• iPhone SE 2020 – 1%
Ամբողջ նոր շարքից միայն iPhone 12 mini-ն է առանձնանում։ Պարզվում է, որ այն շատ տարածված չէ iPhone 12-ի մյուս մոդելների համեմատ: Սմարթֆոնը ստացել է երկարաձգված 5,4 դյույմ էկրան շատ կոմպակտ մարմնում․ թվում է՝ փոքր սմարթֆոնների պահանջարկն արդեն չափազանց ցածր է: