4 սենսորային տեսախցիկ և 4K էկրան. Sony-ն ներկայացրել է իր Xperia 1 առաջատար սմարթֆոնի 3-րդ սերնդի մոդելը (տեսանյութ)

Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է Xperia 1 առաջատար սմարթֆոնի երրորդ սերնդի մոդելը, որը համալրվել է Snapdragon 888 պրոցեսորով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, շնորհանդեսը կայացել է առցանց ձևաչափով:

Նոր սերնդի սմարթֆոնի դիզայնը նման է նախորդին՝ ուղղանկյուն կորպուս, երկարացված էկրան: Xperia 1 III մոդելը համալրված է 6.5 դյույմ անկյունագծով AMOLED էկրանով, որը ներկայանում է 4K կետայնությամբ և պատկերի թարմացման 120 Գց հաճախականությամբ: Էկրանը պատված է Corning Gorilla Glass ապակիով:

Սմարթֆոնը կզինվի 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցվող հիշողությամբ: Բացի այդ, նորույթը համալրվել է 4 սենսորային տեսախցիկով, որից երեքը՝ 12 Մպ, իսկ մեկը՝ 3D ToF կետայնությամբ: Սմարթֆոնը գնահատվում է 1,199 դոլար:

http://tert.am