Falcon Heavy հրթիռակրի միջոցով տիեզերք կուղարկվի լուսնագնաց

Astrobotic ընկերությունը պայմանագիր է կնքել SpaceX-ի հետ Falcon Heavy հրթիռակրի միջոցով իր Griffin լուսնագնացի գործարկման համար:

Այս մասին գրում է spacenews.com-ը, նշելով, որ սարքը նախատեսվում է տիեզերք արձակել 2023 թվականին:

«Լուսին հասնելը պարզապես տիեզերանավ կառուցելը չէ: Դա ենթադրում է առաքելության ամբողջական լուծման հասնելը: SpaceX-ի Falcon Heavy-ն տալիս է Griffin-1 առաքելության լուծումը»,- ասել է նախագծի ղեկավար Դենիել Գիլլիսը:

Այնուամենայնիվ, Astrobotic-ը հրաժարվել է հրապարակել գործարքի պայմանները: Այնուամենայնիվ, նշվում է՝ խոսքը մոտ 90 միլիոն դոլար արժողությամբ գործարքի մասին է:

http://tert.am