Տալինում 30 պետության մասնակցությամբ տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի կիբերվարժանքները

30 երկրի ներկայացուցիչներ մասնակցել են Տալլինում ՆԱՏՕ-ի Կիբերպաշտպանության համագործակցության կենտրոնի կողմից կազմակերպված կիբերվարժանքներին: Ի թիվս այլ վարժությունների, մրցույթի ընթացքում մշակվել է էներգետիկ համակարգերի պաշտպանությունը: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով err.ee կայքին:

Միջոցառմանը ներկա Էստոնիայի հեռուստառադիոհեռարձակման թղթակիցը հայտարարել է, որ «կողքից նայելիս թվում է, որ սա ինչ-որ համակարգչային խաղ է, միայն թե այն խաղում է 1500 մարդ` 30 երկրից»:

«Հարևան էկրանին ցուցադրվում են կենսական նշանակության այլ համակարգեր՝ ջրի մաքրում, օդային տարածքի պաշտպանություն, արբանյակային պատկերներ: «Թիմերից մեկը տեսնում է օվկիանոսի նկար, որտեղ նկատվում է աղտոտում: Ըստ սցենարի, սա նշան է, որ ինքնաթիռը ջուրն է ընկել: Ամեն ինչ կարծես խաղ է, բայց իրականում բավականին լուրջ է: Օրինակ՝ էլեկտրակայանների անվտանգությունը վարժանքների թեմա է դարձել այն բանից հետո, երբ Ուկրաինան դարձել է իր էներգետիկ ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումների թիրախ»,-բացատրում է թղթակիցը:

Վարժանքներին մասնակցել են ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրները: Մրցույթի առաջին և երկրորդ տեղերը բաժանել են Շվեդիան և Ֆինլանդիան: Մասնակիցների թվում էին նաև Ճապոնիան և Հարավային Կորեան:

http://tert.am