IPhone mini-ի համար 2021 թվականը վերջինը կլինի

Դատելով հուսալի ինսայդերի հրապարակված զեկույցից՝ iPhone mini-ն դժվար թե վաճառքում  լինի մեկ սերնդից ավելի երկար:

TFI International Securities վերլուծաբան Մինգ-Չի Կուոն նշել է, որ Apple-ը կշարունակի սմարթֆոնների չորս մոդելների թողարկման իր միտումը: Դրանք կներառեն ավելի թանկ 6.1 դյույմ և 6.7 դյույմանոց iPhone-ներ (ներկայիս Pro և Pro Max տարբերակները) և նույն չափերի ցածր դասի մոդելներ:

Կարծես թե 5,4 դյույմանոց iPhone mini-ի համար տեղ չկար, գրում է Cult of Mac-ը: Եթե ​​հաջորդ տարի իսկապես փոքր տարբերակ չլինի, դա մեծ անակնկալ չի լինի, հաշվի առնելով, որ նախորդ տարվա iPhone mini-ն Apple-ի վաճառքի հիթ չէր: Սպառողների մեծ մասը հետաքրքրված է խոշոր էկրանով սմարթֆոններով:

Apple-ն այլևս չի հրապարակում iPhone-ի վաճառքի տվյալները: Բայց հաջորդ տարվանից սկսած 5,4 դյույմ մոդելը չեղյալ հայտարարելու մասին լուրերը ենթադրում են, որ ընկերությանն այդպես էլ չի հաջողվել բարձրացնել iPhone-ի փոքր տարբերակի վաճառքը:

Հնարավոր է, որ iPhone mini-ի այս տարվա թողարկումը մնա անփոփոխ, քանի որ Apple-ը միշտ աշխատում է մի քանի տարվա պլանով: Այսինքն, մինչ վաճառքների թվերը հայտնի կդառնան, արդեն որոշվել են հաջորդ տարվա ծրագրերը։ Դրանք դժվար է ամբողջությամբ փոխել։

http://168.am